Title: Payment Gateway for AMERIABANK
Author: HK Digital Agency LLC
Published: <strong>15. oktober, 2020</strong>
Last modified: 18. juli, 2024

---

Søk i utvidelser

![](https://ps.w.org/payment-gateway-for-ameriabank/assets/banner-772x250.jpg?rev
=2448139)

Denne utvidelsen **har ikke blitt testet mot noen av de siste 3 hovedutgivelsene
av WordPress**. Den er kanskje ikke lenger holdt vedlike eller støttet, og den kan
ha kompatibilitetsproblemer med nyeste versjoner av WordPress.

![](https://ps.w.org/payment-gateway-for-ameriabank/assets/icon-128x128.png?rev=
2448139)

# Payment Gateway for AMERIABANK

 Av [HK Digital Agency LLC](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Last ned](https://downloads.wordpress.org/plugin/payment-gateway-for-ameriabank.zip)

 * [Detaljer](https://nb.wordpress.org/plugins/payment-gateway-for-ameriabank/#description)
 * [Omtaler](https://nb.wordpress.org/plugins/payment-gateway-for-ameriabank/#reviews)
 * [Utvikling](https://nb.wordpress.org/plugins/payment-gateway-for-ameriabank/#developers)

 [Brukerstøtte](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-ameriabank/)

## Beskrivelse

Ողջույն։ Մենք ներկայացնում ենք Payment Gateway for AMERIABANK-ը, որը միջազգային 
Woocomerce հավելվածի հավելումն է։ Վերջինիս օգնությամբ Դուք կարող եք հեշտությամբ 
կայքին ինտեգրել Ամերիաբանկի վճարային համակարգը։

### Նկարագրություն

Հավելվածը նախատեսված է ՀՀ տարծքում գործող տնտեսվարող սուբյեկտների համար։

Հավելվածը պատրաստված է Woocomerce հարթակի տեխնիկական բնութագրի համապատասխան, ինչպես
նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված համակարգի տեխնիկական բնութագրի հիման վրա։

Հավելվածն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է կատարել նույնականացում, այնուհետև կապ հաստատել
Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ համապատասխան պայմանագիր կնքելու և կարգավորումներ ստանալու համար:

Հեռախոսահամար` 010 56 11 11 (դիմել քարտային և վճարային ենթակառուցվածքի բաժին)
 Էլ-
հասցե՝ vpos.support@ameriabank.am

Հավելման միջոցով վճարման գործընթացը լիովին ավտոմատացված է։
 Հավելվածն ունի հնարավորություն`
ընդունել վճարումներ ՀՀ դրամով, ռուսական ռուբլիով, ամերիկայն դոլարով և եվրոյով։

Նույնականացում

Հավելումը օգտագործելուց առաջ հարկավոր է անցնել նույնականացում(տես․ նկ․1): Նույնականացում
անցնելու համար հարկավոր է այցելել մեր ընկերության կայք (hkdigital.am) կամ զանգահարել
033 779 -779 հեռախոսահամարով։

Նշում՝ նույնականացման ծառայությունը վճարովի է։

Աշխատանքային նկարագիր

Հավելվածի ինտեգրումից և համապատասխան կարգավորումներից հետո կայքում հայտնվում է Ամերիաբանկ
ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարման հնարավորության կոճակը։ Հաճախորդն ընտրում է վճարման
միջոցը, այնուհետև կայքը նրան ուղղորդում է Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի վճարների
ընդունման համար նախատեսված դաշտ` վճարում կատարելուց կամ ձախողումից հետո ետ վերադարձնելով
հաճախորդին օգտատիրոջ կայք և նրան իրազեկելով վճարման կարգավիճակի մասին։ Օգտատերն 
իր կայքի կառավարման վահանակում, ինչպես նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ի վճարային համակարգի կողմից
տրամադրված համակարգում, կարող է դիտել կատարված գործարքների կարգավիճակը և ծանոթանալ
պատմությանը։

Հավելվածի օգտագործման տեխնիկական պայմաններ՝
 – Օգտատերը պետք է ունենա կայք՝ պատրաստված
WordPress-ով – Կայքում պետք է ինտեգրված լինի Woocomerce հարթակը – Կայքը պետք է համապատասխանի
հավելվաածի մինիմալ պահանջներին – Կայքում առկա ներքին հղումները պետք է տեղադրված 
լինեն ճշգրիտ

Հավելվածի հնարավորությունները (տես․ նկ․2)
 1. Օգտատիրոջը տրվում է հնարվորություն
խմբագրել «անվանում» և «նկարագրություն» դաշտերը 2. Հավելվածն անցել է թեստավորում 
և համատեղելի է միջազգային հայտնի WPML թարգմանությունների հավելվածի հետ, որը ստեղծում
է հնարավորություն` օգտագործել այս հավելումը բազմալեզու կայքերի դեպքում 3. Կարգավորման
վահանակը ընձեռում է հնարավորություն ընտրել Վճարման էջի լեզուն (հայերեն, ռուսերեն
կամ անգլերեն) 4. Հավելումն ունի թեստային հնարավորություն (մանրամասների համար անհրաժեշտ
է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ) 5. Տեխնիկական լոգավորման հնարավորություն 6.
Ավտոմատ կերպով թարմացման հնարավորություն* 7. Բազմարժույթ վճարման ընդունման հնարավորության
տեխնիկական ապահովում 8. Քարտի կցագրման հնարավորություն

### Installation/ Ինտեգրում

Հավելվածի ինտեգրմումը կարելի է կատարել հետևյալ տարբերակներով

Տարբերակ 1 (FTP)

 1. Ներբեռնել `Payment-Gateway-for-Ameriabank.zip`-ը `/wp-content/plugins/` տարածք
 2. Կատարել ակտիվացում WordPress-ի կառավարման վահանակի «Plugins» բաժնում
 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-ի կողմից տրամադրված
    տեղեկատվությունը

Տարբերակ 2

1․Wordpress կառավարման վահանակում մուտք գործել “Plugins” բաժին։
 2․Սեղմել «Ավելացնել
նոր հավելված» կոճակը (“Add new plugin”) և ներբեռնել `Payment-Gateway-for-Ameriabank.
zip` ֆայլը։ 3. Կատարել համապատասխան կարգավորումները և մուտքագրել Ամերիաբանկ ՓԲԸ-
ի կողմից տրամադրված տեղեկատվությունը։

Ուշադրություն

Հարգելի հաճախորդ տեղեկացնում ենք Ձեզ որ հավելման տեղադրման ժամանակ Ձեր կայքի անվանումը(
domain), կայքի էլ-հասցեն և IP հասցեն հասանելի է դառնալու մեր ընկերությանը՝ մեր ընկերության
հեղինակային իրավունքների պաշպանության նկատառումներից ելնելով։

### Իրավունքեր

Հավելվածը և նրանում առկա պարունակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով։

Արգելվում է տեղադրված կազմակերպությունների տարբերանշանների և պարունակող կոդավորման
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ 
եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել
 ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ
ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ի թույլտվությունը: Հավելվածն օգտատիրոջը տրամադրվում է վճարովի օգտագործման
իրավունքով։ Հավելման արժեքի մասին տեղեկատվություն կարող եք ստանալալ մեր կազմակերպության
կայքում (hkdigital.am) կամ զանգահարել 033 779-779 հեռախոսահամարով։

ԷՅՋԿԱ ԴԻՋԻՏԱԼ ԷՋԵՆՍԻ ՍՊԸ-ը պատասխանատվություն չի կրում
 – այլ հավելվածների,հավելումների,
հարթակների և կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար – WordPress
հարթակի, այլ հավելվածների կամ երկրորդ կազմակերպության կողմից պարբերաբար թարմացումներից
առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հավելվածի մասնակի կամ ամբողջական խափանման
համար, – oգտատիրոջ կայքի անխափանության, անվտանգության համար։

## Ofte stilte spørsmål

### Որտեղի՞ց կարող եմ ստանալ կարգավորման գաղտնաբառը

Գաղտնաբառերը և այլ կարգավորումները ստանալու, ինչպես նաև համագործակցության պայմաններին
ծանոթանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ` 010 56 11 11 հեռախոսահամարով,
կամ vpos.support@ameriabank.am էլ․ հասցեի միջոցով։

### Ինչպե՞ս համոզվեմ, որ ինձ տրամադրված գաղտնաբառն անվտանգ է

Մեր ընկերությունը չի առնչվում գաղտնաբառերի տրամադրման հետ, այն ապահովում է միայն
հարմարավետ և ժամանակակից հավելում։ Գաղտնաբառերի, նրանց տրամադրման, օգտագործման, 
վճարման վահանակի, սակագների համար խնդրում ենք կապ հաստատել Ամերիաբանկ ՓԲԸ-ի հետ:

### Ինչպե՞ս կատարեմ նույնականացում

Նույնականացումը կատարվելու համար պետք է այցելել մեր կազմակերպության կայք, ձեռք բերել
նույնականացման գաղտնաբառը և մուտքագրել այն Ձեր կառավարման վահանակի համապատասխան 
բաժնում։

### Կայքը Դոլարով վճար չի ընդունում

Հարգելի օգտատեր, բազմարժույթ վճարներ ընդունելու համար պետք է կապ հաստատել Բանկի 
հետ, ստանալ թույլատվություն, այնուհետև միացնելով «Բազմարժույթ» գործոնը ընդունել 
վճարումներ այլ տարադրամներով։

## Vurderinger

Det er ingen omtaler av denne utvidelsen.

## Bidragsytere og utviklere

«Payment Gateway for AMERIABANK» er programvare med åpen kildekode. Følgende personer
har bidratt til denne utvidelsen:

Bidragsytere

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

[Oversett “Payment Gateway for AMERIABANK” til ditt språk.](https://translate.wordpress.org/projects/wp-plugins/payment-gateway-for-ameriabank)

### Interessert i utvikling?

[Bla gjennom koden](https://plugins.trac.wordpress.org/browser/payment-gateway-for-ameriabank/),
sjekk ut [SVN-repositoriet](https://plugins.svn.wordpress.org/payment-gateway-for-ameriabank/),
eller abonner på [utviklingsloggen](https://plugins.trac.wordpress.org/log/payment-gateway-for-ameriabank/)
med [RSS](https://plugins.trac.wordpress.org/log/payment-gateway-for-ameriabank/?limit=100&mode=stop_on_copy&format=rss).

## Endringslogg

#### 1.0.0

 * Հավելման թողարկում

#### 1.0.1

 * Հավելման նկարագրության արդիականցում

#### 1.0.2

 * Հավելման համատեղության ստուգում WordPress 5.6 տարբերակի հետ և դիզայներական արդիկանացում

#### 1.0.6

 * Հավելման համատեղության ստուգում WordPress 5.7.1 տարբերակի հետ և դիզայներական 
   արդիկանացում
 * Քարտի կցագրման հնարավորության ավելացում
 * Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում

#### 1.0.7

 * Կառավարման վահանակի հարմարավետության արդիականացում

#### 1.0.8

 * Քարտի կցագրման հնարավորության տարբերանշանների ավելացում

#### 1.0.9

 * Գումարի վերադարձի գործողության ավելացում

#### 1.1.0

 * Կառավարման վահանակը հասանելի է նաև ռուսերեն և անգլերեն
 * Ավելացվել է Շվեդական կրոն և Բրիտանական ֆունտ տարադրամների վճարման ընդունման հնարավորություն
 * Մշակվել է պարբերական ավտոմատ վճարումների համակարգ Woocomerce subscribe հավելման
   համար

#### 1.1.1

 * Թեստային համակարգի արդիականացում

#### 1.1.2

 * Թեստային համակարգի արդիականացում
 * Վճարման հաստատման գործառույթի ավելացում

#### 1.1.3

 * Վճարման հաստատման գործառույթի արդիականացում

#### 1.1.4

 * Woocomerce հին տարբերակների համար աշխատունակության արդիականացում

#### 1.1.5

 * Woocomerce Subscription ինտեգրման աշխատունակության արդիականացում

#### 1.1.6

 * Woocomerce համատեղելիության արդիականացում

#### 1.1.7

 * Woocomerce համատեղելիության արդիականացում

#### 1.1.8

 * Հավելման արդիականացում

#### 1.1.9

 * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում

#### 1.2.0

 * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում, կրկնակի գնման գործառույթի ավելացում

#### 1.2.1

 * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում

#### 1.2.2

 * Կառուցվածքի արդիականացում և թեստավորում

#### 1.2.3

 * WordPress հարթակի նոր պահանջներին համապատասխան արդիականացում և թեստավորում

## Meta

 *  Versjon **1.2.3**
 *  Sist oppdatert **2 år siden**
 *  Aktive installasjoner **100+**
 *  WordPress-versjon ** 4.8 eller nyere **
 *  Testet opp til **6.5.8**
 *  PHP-versjon ** 5.6 eller nyere **
 *  Språk
 * [English (US)](https://wordpress.org/plugins/payment-gateway-for-ameriabank/)
 * Stikkord
 * [ameria](https://nb.wordpress.org/plugins/tags/ameria/)[payment system](https://nb.wordpress.org/plugins/tags/payment-system/)
 *  [Avansert visning](https://nb.wordpress.org/plugins/payment-gateway-for-ameriabank/advanced/)

## Vurderinger

No reviews have been submitted yet.

[Your review](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-ameriabank/reviews/#new-post)

[Se alle omtalene](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-ameriabank/reviews/)

## Bidragsytere

 *   [ HK Digital Agency LLC ](https://profiles.wordpress.org/hkdigitalagency/)

## Brukerstøtte

Har du noe å si? Trenger du hjelp?

 [Vis brukerstøtteforumet](https://wordpress.org/support/plugin/payment-gateway-for-ameriabank/)

## Donér

Vil du støtte videreutviklingen av denne utvidelsen?

 [ Doner til denne utvidelsen ](https://hkdigital.am/)